ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի արձանը հայտնվել է Սլովենիայիր իր ծննդավայր Սևնիցայի ծայրամասում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ամերիկացի մի արտիստ վարձել է տեղացի արհեստավորի, որ Մելանյա Թրամփին քանդակի ծառի բնին: Արդյունքը եղել է կապույտ վերարկու հագած Թրամփի փայտե պատկերը, որը նայում է Սավա գետին:
Բնակիչներից ոմանք դա որակել որպես անպատվություն, ոմանք ասել են, որ դա ընդհանրապես նման չէ Մելանյա Թրամփին: