ԵՊՀ 3 պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

 

Նրա խոսքով՝ պատճառը կառուցվածքային փոփոխություններն են, քանի որ նոր պաշտոններ են ստեղծվել:

Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար և հասարակագիտական, բնական և ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ:

Ինչ վերաբերում է հարցին՝ պաշտոններից ազատված պրոռեկտորները փոփոխությունների արդյունքում նոր պաշտոններ զբաղեցնելու են, թե ոչ, Գևորգ Էմին-Տերյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նրանք շարունակելու են միայն դասախոսական աշխատանքը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուներից մեկը խորհրդի քարտուղար Արթուր Իսպիրյանն է, մյուսը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի ծանոթներից մեկը, իսկ երրորդ պաշտոնի հավակնորդը Սլավոնական համալսարանից է: