Վլադիմիր Պուտինին ուղիղ եթերում վիրավորած վրաց հաղորդավարը հոմոսեքսուալ է և հարաբերությունների մեջ է գտնվում «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հետ։ Այս մասին հայտարարել է «Գռուզինֆորմ»-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին՝ հղում կատարելով հավաստի աղբյուրներից իրեն փոխանցված տեղեկատվությանը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նա նաև հավելել է, որ Գաբունյանի ամբողջ մենախոսությունը, որով վիրավորել է Պուտինին, գրվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից։
Առնո Խիդիրբեգիշվիլին նաև հավելել է, որ Սաակաշվիլին դատապարտել է այդ սկանդալային ելույթը՝ իրենց կասկածները հեռացնելու նպատակով։
Ըստ «Գրուզինֆորմ»-ի գլխավոր խմբագրի՝ Գաբունիայի և Գվարամիայի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը կարող է դառնալ յուրատեսակ պաշտպանություն Ռուսաստանի նախագահ Պուտինին հասցված վիրավորանքների համար մեղադրանքներից: