Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն:
«Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, գինի ու նաբեղլավի արտահանե՞ն Ռուսաստան: Ես պատրաստ եմ միզել այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի կենտրոն»,- գոռացել է նա հեռուստաալիքի ստուդիայում:
Գվարամիան դիմել է նաև արտադրողներին՝ կոչ անելով «ապրանքն արտահանել Ուկրաինա»:
«Դուք բռնաբարում եք մեր ժողովրդին: Մեր հեռուստաալիքին արգելել են մտքերն ազատ արտահայտել, որ մեր բորժոմին ազատ վաճառվի Ռուսաստանում»,- նշել է նա: