Վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանն այժմ Բելգիայում է, վիճակը ծանր է. կոմայի մեջ է: Հայտնում են Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
Ավելի վաղ Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է, կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»,- գրել է նա։
Նշենք, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը 67 տարեկան է, նա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: