Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց են գտել, հաղորդում է ScienceDaily-ը:
Նշվում է, որ նոր մեթոդը շատ ավելի մատչելի կլինի նախորդներից:
Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի քաղցկեղը բուժել հատուկ նախագծված սարքի օգնությամբ, որը բուժումը կիրականացնի սառեցման ազդեցությամբ: Այս տնտեսող սարքն ի վիճակի է ածխաթթու գազ արտազատել քաղցկեղի բջիջների սառեցման համար:
Փորձագետները նշել են, որ իրենց կատարելագործված տեխնոլոգիան արդեն հաջողությամբ փորձարկել են կենդանիների վրա:
Բացի այդ, բուժման նոր եղանակը կարող է փրկություն լինել բազմաթիվ մարդկանց համար, քանի որ այն վիրաբուժական միջամտություն, անզգայացում, դեղամիջոցներ, հատուկ վճարումներ չի պահանջում: Ամերիկացի մասնագետների գյուտը կարող է սպանել քաղցկեղի բջիջների մինչև 80 %-ը:
1in.am