Հարցին՝ գտնում է, որ այդքան վաստակ ունի, որ իր անունով փողոց անվանակոչվի, նախկին համայնքապետը նշեց․ «Ժողովուրդն է որոշել, դրել են ավագանու նիստի քննարկմանը, և որոշումն ընդունվել է։ Մի քանի փողոցներ չեն կոչվում իմ անունով, միայն կենտրոնական փողոցն է։ Ժողովուրդն ասեց՝ այս փողոցում ապրում ես, թող դա էլ կոչվի քո անունով, ես էլ ասի՝ ուզում եք կոչեք։ Կարծում եմ՝ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որ ավագանին իրավունք ունի անվանակոչություններ կատարելու։ Հանրապետությունում 40 նման անվանակոչության դեպքեր կան, որ մարդու կենդանության օրոք նրա անունով անվանակոչություն են արել»,- նշեց Թևոսյանը։

Նշենք, որ Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել 1985 թվականից և պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես ինքն է նշում՝ Կոտայքի մարզպետի հորդորով: