Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել է իր սեւամորթ հոգեզավակների լուսանկարները եւ առաջացրել օգտատերերի զայրույթը։

Կադրերում առաջին պլանում պատկերված է ձմերուկի կտորը, երկրորդ պլանում՝ Մադոննայի՝ ժպտացող դուստրերը։ Նկարի կոմպոզիցիայի պատճառով ձմերուկի կտորը նման է նրա դուստրերի շրջազգեստին։ Այժմ սոցիալական ցանցների օգտատերեը, չթաքցնելով զայրույթը, վիրավորում են արտիստին՝ նրան ռասիստ անվանելով։

Фото из Instagram Мадонны

Եթե լուսանկարին գրավչություն հաղորդեր մեկ այլ միրգ, որեւէ խնդիր չէր առաջանա։ Ինչո՞ւ ձմերուկը դուր չի եկել օգտարերեին։ Պարզվում է՝ այն սեւամորթ ամերիկացիների խորհրդանիշներից մեկն է։ XX դարում աֆրոամերիկացիներին ծաղրող շատ մուլտֆիլմերում եւ կոմիքսներում ձմերուկներ էին առկա։

Фото из Instagram Мадонны

«Հարավային նահանգների սպիտակամորթ բնակչությունը, գիտակցնելով, որ սւեամորթներն ազատություն են ձեռք բերել, այս միրգը սկսել է օգտագործել որպես սեւամորթների անմաքրության, ալարկոտության եւ ինֆանտիլության խորհրդանիշ։ Դա նույնիսի ամերիկյան փոփ մշակույթի մաս է դարձել»,- մի քանի տարի առաջ պարզաբանել է «The Atlantic» ամսագիրը։

 

Ավելի վաղ օգտատերերը քննադատել էին երգչուհի Փինկի երեխաների լուսանկարները, որոնք վազում էին Հոլոքոստի զոհերի հուշամահալիրի տարածքում։ Ի պատասխան աստղը խնդրել էր ատելությունն իրենց պահել, ինչպես նաեւ հիշեցրել էր, որ ինքն ու իր երեխաները հրեաներ են։

style.news.am