Հարվարդի համալսարանի ղեկավարությունը խոստովանել է, որ  թաքնված տեսախցիկների միջոցով հետևել է ուսանողների հաճախելությանը, ընդ որում՝ ոչ դասախոսները, ոչ ուսանողներընախազգուշացված չեն եղել այդ մասին: Այս մասին գրել է The New York Times-ը:


Ղեկավարությունը որոշել է հետևել դասընթացներին այն բանից հետո, երբ դասախոսներից բողոքներ է ստացել այն մասին, որ շատ ուսանողներ չեն հաճախում դասախոսություններին: Այդ նպատակով տասը կրթական առարկաների հաճախելիությունը սկսել են հետևել տեսախցիկների միջոցով: Այդկերպ հսկողության տակ է հայտնվել մոտ երկու հազար ուսանող:


Ղեկավարությունը որոշում է կայացրել գաղտնի պահել լսարաններում տեսախցիկների առկայության մասին: Տեղի ունեցածը վեճեր է առաջացրել գաղտնիության սահմանների վերաբերյալ:


Որոշ ուսանողներ գաղտնի նկարահանումն անվանել են վստահության չարաշահում: