Համացանցում տարածված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում: Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից:
«Նմուշներն ուղարկվել են անալիտիկ հետազոտությունների:
Ուսումնասիրության ընթացքում «Սագամար» ՓԲԸ-ից այլ արտահոսքեր չեն արձանագրվել:
Բնակիչների կողմից նախկինում հայտնաբերված 12 հատ, 200 գր. կարմրախայտ մուրծի տեսակի ձուկը փորձաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Դեպքի վայրում սատկած ձկներ չեն հայտնաբերվել: Աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ: