Ռուսական «Լայֆ» կայքը տեսանյութ է հարապարակել՝ Կրասնոդարի երկրամասի խանութներից մեկի տեսահսկման ձայնագրություններից, որտեղ երևում է, թե ինչպես է 10-ամյա մի տղա մտնում խանութ՝ պարանոցին ամրացված շղթաներով։ Պարզվում է երեխային երկաթե շղթաներով պահել է հայրը՝ Վալենտինը՝ Վելեկովեչնոյե գյուղում։
Կադրերից երևում է, որ երեխան երկար քայլում է խանութի շարքերի միջով, ուսումնասիրում դարակների պարունակությունը՝ վերցնելով և հետ դնելով մթերքները։ Ի վերջո նա դրամարկղղի մոտ հայտարարում է, որ մեկ օր է ոչինչ չի կերել, ապա խնդրում է՝ չհայտնել հորը իր փախուստի մասին։
Խանութի աշխատակիցները, ցնցվելով տղայի պատմածներից, ոստիկանություն են կանչել։