Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր անվտանգության ծառայությունում աշխատանքի է վերցրել 6-ամյա Մագոմեդ Էմի Գազիևին, ում ծնողներն ավելի վաղ տեսանյութ էին տեղադրել, որում երեխան պատմել էր Քադիրովին պաշտպանելու երազանքի մասին: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտնել է Instagram-ում:
«Այսուհետ ես անհանգստանալու առիթ չեմ ունենա: Ես պրոֆեսիոնալ թիկնապահ ունեմ, որի նմանն աշխարհում չկա: Չնայած իր տարիքին՝ տղան համարձակ է, վճռական և խիզախ: Նա պատրաստ է նեցուկ լինել ինձ և արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման»,- գրել է Կադիրովը:
Ահմադ Քադիրովի հիմնադրամից երեխային ռազմական հանդերձանք են նվիրել, ինչպես նաև խաղալիք զենք ու մեքենա: