ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով կրկին ավիացիոն խնդիրներ են առաջացել: Վիեննա-Երևան թռիչքը, որը նախատեսված էր այսօր՝ հուլիսի 30-ին, առավոտյան 04:40-ին չի կայացել տեխնիկական պատճառներով: Երևան-Վիեննա չվերթը սպասարկող «Austrian Airlines» ավիաընկերության կողմից մինչ այս պահը ուղևորներին թռիչքի ժամկետների, տարանցիկ թռիչքների հետագա լուծումների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել։ «Ավստրիական ավիաուղիների» գրասենյակի հեռախոսահամարները ևս չեն պատասխանում հեռախոսազանգերին։
Մեզ հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը ևս որևէ մեկնաբանություն չտվեց՝ ուղղորդելով կապ հաստատել ավիաընկերության հետ:
՛՛Austrian Airlines՛՛ ավիաընկերության երևանյան ներկայացուցիչը ևս լիազորություն չունի պատասխանել որևէ հարցի, այսինքն՝ միայն ավիատոմսեր են վաճառում։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանեցին, որ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով:
«Որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին: Դեռևս տեղեկություն չկա, և անորոշ է, թե երբ կլինի թռիչքը»,- նշեցին քաղավիացիայի կոմիտեից: