Աշխարհում կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրության պայմաններում առաջացել են մի շարք խնդիրներ բուհերի ընդունելության քննությունները կազմակերպելու հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 
 

«Այո՛, ընդունելության հետ կապված առաջացել են խնդիրներ։ Մենք հիմա, ըստ երկրների, փորձում եք լուծումներ գտնել, բայց դրանք հեշտ չեն։ Դրանք կապված են և տեղում ուսումնական գործընթացը ու քննությունը կազմակերպելու, և տեղաշարժի հետ»,- նշեց նախարարը։