Ճապոնիայի կառավարությունը որոշել է աջակցել գիտնականին, որն աշխատում է մարդու բջիջներ պարունակող կենդանիների սաղմերի ստեղծման վրա: Այս մասին հաղորդում է «РОСБАЛТ»-ը։


Նշվում է, որ կենսաբան Հիրոմիցու Նակաուչին ցանկանում է ստեղծել մարդկային ենթաստամոքսային գեղձ ունեցող կրծողներ։ Նրա հետազոտական խումբը մտադիր է ստեղծել մարդկային բջիջներով օրգաններ ունեցող կենդանիներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարդկանց վրա կատարել այդ օրգաններով փոխպատվաստումներ։

 

Առաջին փորձերը կկատարվեն մկների և առնետների վրա։ Գիտափորձի արդյունքում կծնվի մկնիկ, որի օրգանիզմում կլինեն մարդկային օրգանիզմին հատուկ բջիջներ։

 

Ճապոնիան դարձել է առաջին պետությունը, որը կառավարական մակարդակով ֆինանսավորել է գիտափորձը։