Ճապոնական Կավասակի քաղաքում, որտեղ անծանոթ մարդը ավտոբուսի կանգառում դանակով հարձակվել է մարդկանց վրա, տուժել է 16 մարդ, որոնցից 13-ը՝ Caritas մասնավոր դպրոցի աշակերտուհի, ասվում է ոստիկանության տեղեկագրերում եւ ԶԼՄ-ներում։

Երեքշաբթի առավոտյան անծանոթ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա Caritas մասնավոր դպրոցի ավտոբուսի կանգառում։ Սրանով է բացատրվում այն, որ 16 տուժածից 13-ը 6-7 տարեկան աղջիկներ են։ Նրանք դպրոցի առաջին դասարանի աշակերտուհիներ են։ Նրանցից մեկը, ինչպես նաեւ մի 30 տարեկան տղամարդ, ենթադրաբար՝ աղջիկներից մեկի հայրը, ծայրահեղ վիճակում են։ Վիրավորվել է եւս երկու մեծահասակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

 

Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք գտնվում են «սրտի եւ թոքերի կանգի» վիճակում։ Նման ձեւակերպումը բացատրվում է նրանով, որ Ճապոնիայում մահը փաստելու իրավունք ունեն միայն բժիշկները, իսկ շտապօգնության բժիշկները եւ աշխատակիցները, որոնք, որպես կանոն, բժշկական կրթություն չունեն, մարդու վիճակը գրանցում են արտաքին նշաններով։ Ներկայում նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Աղջիկներից առնվազն հինգը ծանր վիճակում են. այսպես է գնահատել նրանց վիճակը մոտակա հիվանդանոցը, ուր նրանք հասցվել են։

 

Ոստիկանությունը կալանել է հանցագործին։ Նա դանակով վնասել է իրեն եւ անգիտակից վիճակում է։