Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի բնակչին ծեծելու համար, որը անվանարկել էր Վեհափառին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին՝ Արտաշատում։ Բնակիչներից մեկը Կաթողիկոսի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, ինչն պատճառով Վեհափառի եղբորորդին վիճաբանել է բնակչի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ բնակչի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դատաբժշկական փորձաքննությունը վերջինիս պատճառված վնասվածքները գնահատել է որպես կյանքին վտանգ սպառնացող։
Կաթողիկոսի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել դատարան։