Նախագծի նախաձեռնողն է թուրքական Hayri Atak ճարտարապետական բյուրոն:

Ճարտարապետներն առաջարկել են հյուրանոց կառուցել Պրեկեստուլեն ժայռի գագաթին. սա Նորվեգիայի հայտնի տեսարժան վայրն է: Ժայռը, որի բարձրությունը 604 մ է, գտնվում է ամենագեղեցիկ ծովածոցերից մեկի վերևում: Հյուրանոցի ամբողջական նախագիծը հրապարակված է բյուրոյի կայքում:

Հեղինակների գաղափարի համաձայն, հինգ հարկանի հյուրանոցը պետք է տեղակայված լինի հենց ժայռի մեջ: Ամենաբարձր մակարդակում կլինի դիտարանի հարթակը և մուտքը: Ստորև կգտնվեն երեք հարկեր՝ հյուրերի համար նախատեսված համարներով, որոնք կունենան համայնապատկերային պատուհաններ և դեպի լեռներ և ծովածոց նայող պատշգամբներ: Վերջին մակարդակի վրա ճարտարապետներն առաջարկել են թափանցիկ լողավազանով հանգստի գոտի ստեղծել, որը կգտնվի անմիջապես անդունդի վրա:

 

Նախագիծը կյանքի կոչելու համար դեռևս խոչընդոտներ կան: Հյուրանոցի հաջող գոյության համար ավտոճանապարհ է հարկավոր, իսկ այժմ ժայռ կարելի է հասնել միայն հետիոտնային արահետով, որը ձգվում է 3.8 կմ: Այն անցնում է լեռնային տեղանքով, որտեղ բարձրության տարբերությունները հասնում են 400 մ-ի: