Օգոստոսի 9-ին, վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք պատճառած անձին բերման են ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

 

Օգոստոսի 9-ին, ժամը 11։00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք է պատճառել Ջրվեժի 38-ամյա մի բնակիչ: Ոստիկանները Ջրվեժի Բանավան թաղամասում հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: