Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

 

«Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»,-գրել է Հարությունյանը: