Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող Է աղոթել մինչև 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչև 100 հազար հավատացյալ:
Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում Էին, որ այն կոչվելու Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել Է, որ մզկիթին շնորհվել Է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ և հոգևոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից և մուսուլմանական այլ երկրներից:
Միաժամանակ Շալիում բացվել Է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: