Oգոստոս ամսին ավտոմեքենաների վաճառքի գծով ամենամեծ շուկան Եվրոպայում եղել է Ռուսաստանը: Ամսվա ընթացքում այդ երկրում վաճառվել է մոտ 240 հազար միավոր մեքենա, որից 13-15 հազարը եղել է թեթև առևտրային փոխադրամիջոց (LCV): «Ավտոստատ» գործակալության վերլուծաբանների գնահատմամբ' այդ ցուցանիշը անցյալ ամսվա համար ամենաբարձրն է Եվրոպայում:
«gazeta.ru»-ն նշում է, որ այդ ընդհանուր ֆոնի վրա, այնուամենայնիվ, առաջնությունը ռուսական շուկայում պատկանում է հայրենական «Lada»-ին: Ըստ փորձագետների' երկրոդ տեղn զբաղեցրել է Գերմանիայի ավտոշուկան, որտեղ օգոստոսին վաճառվել է 211044 ավտոմեքենա:
Այս ցուցանիշը գրեթե նույնական է, ինչ որ Գերմանիայի ավտոշուկայում վաճառված մեքենաների քանակը' անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Սա խոսում է գերմանական ավտոշուկայի կայունացման միտումներ մասին: