Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 23-ին Մոսկվայում բացել Է Եվրոպայի խոշորագույն մզկիթը՝ ընդգրկուն վերակառուցումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, եվրոպական պետությունների դեսպաններ:

 

Բացի այդ, մզկիթի բացմանը ներկա են եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, ինչպես նաեւ Ինգուշիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը եւ Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը:

 

Մոսկվայի գլխավոր մզկիթի տարածքը վերակառուցումից հետո մեծացել Է քսան անգամ: Այն կազմում Է ավելի քան 19 հազար քառակուսի մետր: Այժմ այնտեղ միաժամանակ նամազ կարող են անել 10 հազար հավատացյալներ: