Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին հաշիվ է բացել «Ռոսիա» բանկում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ հաշվին, սկսած հաջորդ ամսվանից կփոխանցվի Նախագահի աշխատավարձը»,- հաղորդել է Պեսկովը:

 

«Ռոսիա» բանկը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Վլադմիր Պուտինը մարտի 21-ին խոստացել էր հաշիվ բացել այդ բանկում: