Եվրահանձնաժողովն արգելափակել է Եվրամիության ֆոնդային շուկաների խոշորագույն գործարկուների՝ Deutsche Borse-ի եւ Մեծ Բրիտանիայի London Stock Exchange-ի միավորման գործարքը: Մարտի 29-ին այս մասին հայտնել Է մրցակցության եվրակոմիսար Մարգրետե Վեստագերը:

 

«Սույն որոշումը կայացվել է ֆոնդային շուկաներում մրցակցության անհրաժեշտ մակարդակի պահպանման նպատակով,- ասել է Վեստագերը:- Ընկերությունները մեզ առաջարկեցին հրաժարվել ֆինանսական ծառայություններ մատուցող՝ իրենց մի շարք ակտիվներից՝ միաձուլման գործարքի շրջանակներում եվրոպական նորմաների կատարման համար, սակայն մենք շուկայական թեստերի հիման վրա հանգեցինք այն եզրակացության, որ սոսկ գործարկուների կառուցվածքային ամբողջականության պահպանումը թույլ կտա ապահովել ֆոնդային շուկայում ԵՄ-ի հակամենաշնորհային օրենսդրության կիրառումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: