Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից: