ՔԿ-ն քրեական գործ է հարուցել 17-ամյա աղջկա նկատմամբ՝ մոր և քրոջ սպանության կասկածանքով: Այս մասին Հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Չեչնիայի ՔԿ-ին:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 23-ի գիշերը վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ հարվածել է քրոջը, ապա նաև մոր, ով փորձել է պաշտպանել դստերը:
27-ամյա քույրը և 53-ամյա մայրը տեղում մահացել են:
Նշվում է նաև, որ երկար ժամանակ աղջիկը վատ հարաբերությունների մեջ է գտնվել ավագ քրոջ հետ: