Բանգլադեշում հարսնացուները հարսանիքից առաջ այլևս ստիպված չեն լինի հայտնել, թե իրենք կույս են արդյոք: Այդ որոշումը, ինչպես գրել է South China Morning Post-ը, ընդունել է Գերագույն դատարանը՝ տեղեկացնում է TASS-ը:
Ավելի վաղ բանգլադեշցի կանայք օրենքով պետք է ամուսնական հավաստագրում նշեին, թե իրենք արդյոք կումարի են, այսինքն՝ կույսեր, այրիներ կամ ամուսնալուծվածներ: Իսկ այժմ պետությանը պարտավորեցրել են առաջին հորիզոնականը փոխարինել «չամուսնացած» կետով: Բացի դրանից, իր կարգավիճակի մասին պետք է հայտնի նաև փեսացուն, ինչն ավելի վաղ չէր արվում: Նա ընտրություն կանի համանման տարբերակներից:
South China Morning Post-ը նշում է, որ իշխանությունները չեն մեկնաբանել օգոստոսի 25-ին կայացված վճիռը: Նաև չի ճշտվում, թե որոշումն ստույգ երբ կմտնի ուժի մեջ: