Ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Ախուրյանի ոստիկանության բաժին դիմած ՌԴ քաղաքացու դիմումի փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանություն է դիմել Ռուստամ Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Ախուրիկ գյուղի գերեզմանատնից գողացել են մոր գերեզմանի վրա փռված արհեստական խոտածածկ գորգը:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: