Տաքսի ծառայությունները' օն լայն ու ոչ, անհատ տաքսիստներն այնքան շատ են Երևանում, որ թվում է' մրցակցությունը պիտի ստիպի ամենքին հնարավորինս ազնիվ ու լավ աշխատել։ Մինչդեռ տաքսիստների մասին աներևակայելի պատմությունները շարունակում են մեր իրականության մի մասը մնալ։
Ինձ էլ, ինչպես և վստահ եմ ձեզ, թվում էր թե ոչ սերվիսային տաքսիներից օգտվելուց ամենամեծ խաբեությունը կարող է լինել այն, որ վարորդը հաշվիչ չունենա, կամ գիտակցաբար տանի ուղևորին ոլոր-մոլոր երկար ճանապարհով, վերջում ասի'թե իբր չունի մանր ու էլի մի քանի նման բաներ:
Բայց այն ինչի ականատեսը, իսկ ավելի ճիշտ՝ ունկնդիրը դարձա օրերս, իրոք որ ոչ սովորական էր, անգամ՝ ապշեցնող և, միաժամանակ, համապատասխանում էր «կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր» և հակառակը՝ «կլիներ տխուր, եթե չլիներ այդքան ծիծաղելի» ձևակերպումներին:
Մայթի մոտ օդում պարզած ձեռքիս սահուն արգելակմամբ արձագանքեց հին օպելի վարորդ մի տաքսիստ:
Երթևեկության ուղղությունս ճշտելով' իջեցրեց պատուհանը, ստանալով ծխելու թույլտվություն, վառեց ծխախոտը ու ավանդաբար սկսեց խոսել:
Թեմաների սպեկտորը ինչպես միշտ բազմազան էր. «Թավշյա հեղափոխության» մետամորֆոզներից մինչև Ամուլսարի շահագործում, ԱԱԾ ձերբակալություններից, մինչև սոցիալական վիճակ:
Ու հենց սոցիալական վիճակին անդրադառնալիս' վարորդը պատմեց իր ընտանիքի մասին, և որ ինքը մի կերպ տաքսի վարելով ծայրը ծայրին է հասցնում, իսկ գործազուրկ կինը տանը նստած բողոքում է գործ չունենալուց:
«Գցում-բռնում էի, ի՞նչ կարա անի կինս, գցեցի-գցեցի ու մի օր բռնեցի»։ Այնուհետև վարորդը գումար վաստակելու, իսկ իրականում կուլտուրական դրամաշորթության մեխանիզմ է մշակում, որը մի կողմից ապշեցնում է անբարոյականությամբ, մյուս կողմից աչքի ընկնում ստեղծարարությամբ, որին կնախանձեին անգամ Բոնին և Քլայդը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am