SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանն ու Հենրիկ Քարդաշյանը միջնորդություն են նեկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասսության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում հաշվառված 42-ամյա Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և եթե Ս. Մարտիրոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, ապա նա տեղափոխվելու է բանտ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էրր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչությւան պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին սեպտեմբերի 4-ին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում էր Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Մարտիրոսյանը:

Ոստիկանությունը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույյն բաժի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ, ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ կասկածյալ Ս. Մարտիրոսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Միսակ Ղազարյանի ոտքը ամպուտացրել էին: