Հանրապետական մարզադաշտում շարունակվում է Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հաշիվն արդեն 2:3 է:
Հանդիպման 66-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ 70-րդ րոպեին հաշիվը 2:2 դարձրեց Ամեր Գոյակը:
Հանդիպման 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու ավագը 4-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը, իսկ պատասխան գոլը 13-րդ րոպեին խփել էր Էդին Ջեկոն: