Բոսնիա-Հերցոգովինա ասելիս առաջինը այդ երկրի հավաքականը չես հիշում: Մունդիալի մասնակից թիմերի մեջ անակնկալ մատուցող թիմերի շարքում է այս երկրի ընտրանին: Ինչպիսի արդյունքի էլ հասնեն նրանք Բրազիլիայում, միևնույն է, իրենց համար մեծ կհամարվի դա: Ընդամենը 22 տարի առաջ անկախություն ձեռք բերած այս պետության համար ֆուտբոլի նման ազգային հավաքական ունենալը և մասնակցությունը ԱԱ-ին, արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

Մունդիալ-2014-ը «ոսկե շուշանների» համար առաջինն է: Որակավորման փուլի խաղերում նրանք հայտնվել էին քիչ թե շատ թույլ խմբում: Բայց և այնպես նրանց համար խոչընդոտ չհանդիսացավ անգամ Հունաստանի ընտրանին: Նրանք որակավորման փուլի 10 հանդիպումներում 8 հաղթանակ տոնեցին, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին մեկ պարտություն: Նրանք լավագույնն էին իրենց խմբում:

Անկախությունից հետո Բոսնիայի և Հերցոգովինայի թիմն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է Իրանի հավաքականի հետ' հաղթելով 3-1 հաշվով: «Ոսկե շուշաններին» հաջողվել է 7-0 հաշվով հաղթել Էստոնիայի թիմին, իսկ խոշոր պարտությունը բոսնիահերցեգովինացիները կրել են պորտուգալացիներից' 2-6:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ «վիշապները» ավելի շատ գնդակներ բաց են թողնում, քան խփում են: Յուրաքանչյուր խաղի ժամանակ Բոսնիա-Հերցոգովինայի թիմը խփում է 1.38, բաց թողնում 1,42 գնդակ: Ընդհանուր հաշվով նրանք խփել են 235 գնդակ, սեփականն ընդունել' 241-ը: 170 հանդիպումներում «ոսկե շուշանները» հաղթել են 62-ում,պարտվել 72-ում, 36 հանդիպում ավարտել են ոչ-ոքի:

Աշխարհի այս առաջնության խաղերի ժամանակ բոսնիահերցեգովինացիների խաղը կարող են կառուցել մի քանի ֆուտբոլիստներ' Էդին Ջեկոն, ով անգլիական «Մանչեստեր Սիթիի» ֆուտբոլիստ է, Ասմիր Բեգովիկը'դարձյալ անգլիական «Ստոք սիթի» ակումբից: Այս հավաքականը կարող է օգտվել այն փաստից, որ F խմբում իրենց երկրորդ տեղը զբաղեցնելը հնարավոր է: Այս խմբում «վիշապների» հետ կմրցեն Արգենտինայի, Իրանի, Նիգերիայի թիմերը:

Մունդիալ-2014-ին Բոսնիայի և Հերցեգովինայի թիմը կմասնակցի հետևյալ կազմով.

Դարպասապահներ' Բեգովիչ («Սթոք Սիթի»), Ֆեյժիչ («Աալեն»), Ավդուկիչ («Բորաց»),

Պաշտպաններ' Սպահիչ («Բայեր»), Կոլաշինաց («Շալկե»), Բիչաքչիչ («Բրաունշվեյգ»), Վրանյեշ («Էլյազիգսպոր»), Շունիչ («Զարյա», Լուգանսկ), Վրսաեւիչ («Հայդուկ»), Մույջա («Ֆրայբուրգ»)

Կիսապաշտպաններ' Միսիմովիչ («Գույժու»), Մեդունյանին («Գազիանթեպսպոր»), Պյանիչ («Ռոմա»), Սալիհովիչ («Հոֆենհայմ»), Լուլիչ («Լացիո»), Խայրովիչ («Գալաթասարայ»), Իբրիչիչ («Էրջիեսպոր»), Վսիկա («Իստանբուլ» ), Սուշիչ («Հայդուկ»), Բեսիչ («Ֆերենցվարոշ»), Հաջիչ («Շտուրմ», Գրաց)

Հարձակվողներ' Ջեկո («Մանչեստեր Սիթի»), Իբիշևիչ («Շտուտգարտ»)։

Գլխավոր մարզիչն է Սաֆետ Սուշիկը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Բոսնիայի և Հերցեգովինայի թիմը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 8 ՕՐ