Մունդիալ 2014-ի ամենաթույլ հավաքականերից մեկը կարելի է համարել նաև Կոստա Ռիկայի ընտրանուն: Սակայն Կենտրոնական Ամերիկան ներկայացնող այս թիմն ընդունակ է խառնելու ֆավորիտ համարվող բոլոր թիմերի խաղաքարտերը: D խմբում Կոստա Ռիկային բաժին են ընկել հանդիպումներ այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի և երկակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականները, էլ չենք խոսում Անգլիայի հավաքականի մասին, որն, իսկապես, շատ լուրջ է տրամադրված այս առաջնությանը: Կոստառիկացիները ընդամենը 3 անգամ են մասնակցել ԱԱ-ին:

Կոստա Ռիկայի հավաքականն աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցեց 1990 թվականին: Հայտնվելով C խմբում' «տիկոսները» կարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն 1/8 եզրափակչում նրանց հաղթարշավը կասեցրին Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները: Հաջորդ Մունդիալը, որին իր մասնակցությունը բերեց Կոստա Ռիկայի ընտրանին, 2002 թվականի կորեա-ճապոնական առաջնությունն էր: Կրկին C խումբ: Նույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին ևս հավաքեց 4 միավոր, բայց Կոստա Ռիկայի թիմը դուրս մնաց հետագա պայքարից խփած և բաց թողած գոլերի պա տճառով: 2006 թվականին, երբ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում Գերմանիայում անցկացվող ԱԱ-նն էր, Կոստա Ռիկայի հավաքականը երեք խաղում միայն պարտություններ կրեց և զրո միավորով զբաղեցրեց վերջին տեղը:

Կոստա Ռիկայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Ալվարո Սաբորիոն' 93 հանդիպում: Սաբորիոն նաև «տիկոսների» կազմի լավագույն ռմբարկուն է' 32 գնդակ: Կոստա Ռիկայի հավաքականի կազմում հայտնի է նաև ընտրանու դարպասապահ Կեյլոր Նավասը, ով 2012 թվականից հանդես է գալիս իսպանական «Լևանտե» ակումբում:

Կոստա Ռիկան իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1921 թվականին: «Տիկոսները» գերխոշոր հաշվով իրենց առաջին հաղթանակը տոնել են ԱՄՆ հավաքականի նկատմամբ' 1946 թվականին, իսկ պարտությունը կրել են 1975 թվականին' մեքսիկացիներից:

Կոստա Ռիկան Աշխարհի այս առաջնությանը կներկայանա հետևյալ կազմով.

Դարպասապահներ' Կեյլոր Նավաս («Լեւանտե»), Պատրիկ Պեմբերտո («Ալախուենսե»), Դանիել Կամբրոներո («Հերեդիանո»), Էստեբան Ալվարադո («ԱԶ Ալկմար»)

Պաշտպաններ' Ջոնի Ակոստա («Ալախուենսե»), Ջանկառլո Գոնսալես («Կոլամբուս»), Հեյներ Մորա («Սապրիսա»), Ջունիոր Դիաս («Մայնց»), Կրիստիան Գամբոա («Ռուսենբորգ), Ռոյ Միլեր (Նյու Յորք), Կենդել Վոթսոն («Սապրիսա», կիսապաշտպաններ'Կելսո Բորգես (ԱԻԿ), Կրիստիան Բոլանոս («Կոպենհագեն»), Գրանադոս Էստեբան («Հերեդիանո»), Միշել Բարանտես («Օլեսուն»), Յելտսին Տեխեդա («Սապրիսա»), Դիեգո Կալվո («Վալերենգա»), Խոսե Միգել Կուբերո («Հերեդիանո»), ԿԱրլոս Հերնանդես («Վելինգտոն»),Արիել Ռոդրիգես («Ալախուենսե»),Հանսել Արաուս («Սապրիսա»)

Հարձակվողներ' Սաբորիո («Սոլթ Լեյկ»), Բրայան Ռուիս (ՊՍՎ), Ջոյ Կեմբել («Օլիմպիակոս»), Ռանդել Բրենես («Կարթագինես»), Մարկո Ուրենյա («Կուբան»), Ջայրո Արիետա («Կոլամբուս»)։

Թիմի գլխավոր մարզիչն է Խորխե Լուիս Պինտոն:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Կոստա Ռիկան 34-րդ հորիզոնականում է:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 13 ՕՐ