Ռեգբի, բասկետբոլ, ամերիկյան ֆուտբոլ. ԱՄՆ-ում մեծ մասսայականություն վայելող այս մարզաձևերի շարքում է նաև «իսկական» ֆուտբոլը, երկրի ազգային հավաքականը նույնպես հեղինակություն է վայելում: Ֆուտբոլն իր տարածվածությամբ ԱՄՆ-ում չորրորդ մարզաձևն է: Ավելի քան 13.6 միլիոն մարդ զբաղվում է ֆուտբոլով:
Ֆուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականը արդեն 10-րդ անգամ մասնակցում է մունդիալներին: Առաջին և հաջող փորձը «աստղերը» կատարեցին առաջին ԱԱ-ի ժամանակ' Ուրուգվայում, որտեղ ԱՄՆ-ի թիմը երրորդն էր: 1934 թվականի իտալական ԱԱ-ում ամերիկացիների փորձն անհաջող էր: Իսկ ահա 1950 թվականին ԱՄՆ-ի թիմը դուրս եկավ ընդամենը խմբային փուլից: Բաց թողնելով 9 մունդիալ' 40 տարի, ԱՄՆ-ին հաջողվեց որակավորման փուլն հաղթահարել միայն 1990 թվականին: Սակայն, Իտալիայում կայացած ԱԱ-ի ժամանակ ևս, նրանց ուժերը չբավականացրին խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար. երեք խաղ, երեք պարտություն: Սեփական հարկի տակ անցկացրած Մունդիալում ևս խմբային փուլն հաղթահարվեց, բայց ոչ ավելին: Միայն 2002 թվականին, երբ ԱԱ-նն անցկացվում էր Կորեայում և Ճապոնիայում, «ԱՄՆ-ի աստղերը» հասան մինչև քառորդ եզրափակիչ: Այստեղ նրանց կանգնեցրին գերմանացի ֆուտբոլիստները: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ում ԱՄՆ-ին դարձյալ հաջողվեց դուրս գալ խմբից, և' վերջ:
Բրազիլիայում կայանալիք ԱԱ-ում ԱՄՆ-ի թիմի երկրպագուները խոստացել են անսպառ եռանդով երկրպագել իրենց հավաքականին: «Մերժվածները» (ԱՄՆ-ում այդպես են կոչում եվրոպական ֆուտբոլին հետևող ֆուտբոլասերներին) իրենց ներկայությամբ կողողեն բրազիլական դաշտերը, իսկ «տասներկուերորդ» խաղացողը միշտ էլ դրական արդյունք է բերում:
Անհավանական է, որ այս ԱԱ-ում ԱՄՆ հավաքականը կարողանա հաղթահարել խմբային փուլը, քանի որ նրա մրցակիցներն են Գերմանիան, Պորտուգալիան և Գանան: Ըստ վիճակագրության, ԱՄՆ-ի հավաքականի հարձակման և պաշտպանության գծերը նույն ուժգնությամբ են գործում: Յուրաքանչյուր խաղում ԱՄՆ թիմը խփում է 1,4 գոլ և բաց թողնում' 1,4-ը: Ընդհանուր առմամբ, անցկացրած 640 խաղերում «աստղերը» հաղթել են 267 անգամ, պարտվել' 245-ում, և ոչ-ոքի ավարտել 128 հանդիպում: Հյուսիսային Ամերիկայի թիմերի շարքում ԱՄՆ-ի «աստղերը» իրենց վարկանիշային միավորներով առաջին տեղում են:
Միացյալ Նահանգների «աստղերից» այս Մունդիալում թիմին հաջողություն կարող են բերել Քլինթ Դեմփսին, դարպասապահ Թիմ Հովարդը, բավարական թիմի անդամ Ջուլիան Գրինը: Զարմանալի է, որ գլխավոր մարզիչը թիմի կազմում չի ընդգրկել հավաքականի վետերան Լենդոն Դոնովանովին: ԱՄՆ հավաքականի կայացմանը իր մեծ ազդեցությունն է թողել մարզիչ Յուրգեն Կլինսմանը, ով 2011 թվականից ի վեր մարզում է «աստղերին»:
ԱՄՆ-ի հավաքականը Բրազիլիա կմեկնի հետևյալ կազմով'
Դարպասապահներ' Թիմ Հովարդ («Էվերտոն», Անգլիա), Բրեդ Գուզան («Աստոն Վիլա», Անգլիա), Նիկ Ռիմանդո («Ռեալ Սոլթ Լեյք»)
Պաշտպաններ' Դամարկուս Բիզլի («Պուեբլա», Մեքսիկա), Մեթ Բեսլեր («Սպորտինգ Կանզաս Սիթի»), Ջոն Բրուքս («Հերտա», Գերմանիա), Ջոֆ Քեմերոն («Սթոք Սիթի», Անգլիա), Թիմի Չենդլեր («Նյուրնբերգ», Գերմանիա), Օմար Գոնսալես («ԼԱ Գելաքսի»), Ֆաբիան Ջոնսոն («Հոֆենհայմ», Գերմանիա), Դեանդրե Իեդլին («Սիեթլ Սաունդերս»),
Կիսապաշտպաններ' Քայլ Բեքե րման («Ռեալ ՍԼ»), Ալեխանդրո Բեդոյա («Նանտ», Ֆրանսիա), Մայքլ Բրեդլի («Տորոնտո»), Բրեդ Դևիս («Հյուսթոն Դինամո»), Միքս Դիսքերուդ («Ռուսենբորգ», Նորվեգիա), Ջերմեյն Ջոնս («Բեշիքթաշ», Թուրքիա), Գրեմ Զուսի («Սպորտինգ ԿՍ»), Ջուլիան Գրին («Բավարիա», Գերմանիա),
Հարձակվողներ' Ջոզի Ալթիդոր («Սանդերլենդ» Անգլիա), Քլինթ Դեմփսի («Սիեթլ Սաունդերս»), Արոն Յոհանսոն («ԱԶ Ալկմար», Հոլանդիա), Կրիս Վոնդոլովսկի («Սան Խոսե Էրսքվեյքս»):
Թիմի գլխավոր մարզիչն է Յուրգեն Կլինսմանը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵՆԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 5 ՕՐ