Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 3-րդ տուրում կայացավ երկու հանդիպում:
Երևանի «Փյունիկ»-ը արտագնա խաղում առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Երևանցիները խփեցին երկու գնդակ' սեփականը դարպասը պահելով անառիկ: Առաջինը աչքի ընկավ Սեզար Ռոմերոն, ով հանդիպման 46-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 5 րոպե անց այն կրկնապատկեց Սարգիս Բալոյանը: Տուրի մյուս խաղում մրցում էին «Գանձասար»-«Ուլիս» զույգը: Այս խաղում, սակայն, դարպասի գրավում չարձանագրվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' տուրի մյուս հանդիպումները կկայանա օգոստոսի 17-ին: «Շիրակ»-ը կխաղա «Միկա»-ի, իսկ «Բանանց»-ը ուժերը կչափի «Արարատ» հետ: