Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումով:
Ընթացիկ առաջնության հետնապահը հաղթեց նվազագույն հաշվով. 58-րդ րոպեին խաղի միակ գոլը խփել է Գեղամ Թումբարյանը:
«Արարատն» ընթացիկ առաջնությունում տանում է 2-րդ հաղթանակը. առաջին 3 միավորը վաստակել էր 5-րդ տուրում «Ալաշկերտի» հետ խաղում: Այժմ Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: