Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի օրվա վերջին խաղում միմյանց դեմ պայքարեցին «Արարատը» և«Փյունիկը»:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 15 -րդ րոպեին բացեց Աղվան Պապիկյանը' հաշվի մեջ առաջ մղելով «Փյունիկին»:
30-րդ րոպեին «Փյունիկը» մնաց տասը հոգով ' կարմիր քարտ ստացավ Նարեկ Ասլանյանը: Իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Ստամենկովիչը դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը «Արարատին» փրկեց պարտությունից: