«Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում է անցկացրել Երևանի «Արարատի» հետ: Խաղը կայացել է Աշտարակի «Քասախի մարզիկ» խաղադաշտում: Մեկնարկը բավականին լավ դասավորվեց «Արարատի» համար, քանի որ վերջիններս կարողացել են Գևորգ Նռանյանի և Կիրիան Նվաուբեզեի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցնել:
Բայց կապանյան թիմը Գեղամ Հարությունյանի հեթ-տրիկի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ կորզել, հատկապես գեղեցիկ էր Հարությունյանի 3-րդ գնդակը, երբ վերջինս շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Արդյունքում՝ «Գանձասար-Կապանը» - «Արարատ» 3:2: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը: