Այսօր, Աժ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով օրերս Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե եկող տարի արտախորհրդարանական ընտրություններ են լինելու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե ինքը դրանում տրամաբանություն չի տեսնում: Հիշեցմանը, թե ժ. Սեֆիլյանն ասել էր, թե կան հատուկ ծառայություններ, որոնք իրենք են որոշում՝ ովքեր պետք է լինեն ԱԺ-ում, և կարող են հասնել նրան, որ խորհրդարանական մեծամասնությունը պահանջի Փաշինյանի հրաժարականը, Լ. Մակունցը նկատեց. «Եթե խոսքը գնում է մեր վրա ազդելու մասին, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը, որովհետև նման բան չկա: Եթե խոսքը այլ՝ ոչ «Իմ քայլը» խմբակցության տիրույթում է, ապա ես կարծում եմ, որ եթե այդտեղ հանցակազմ կա, ապա պարոն Սեֆիլյանը պետք է տեղեկացնի պատկան մարմիններին»,-ամփոփեց Լ.Մակունցը: