Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է:
«Ինտերֆաքս»-ը այս մասին գրել էր 2018 թվականին. ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։