Ես պատրաստվում եմ ասուլիսի և, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, այնպես էլ' այս անգամ, պատրաստվում եմ 100 փաստ ներկայացնել նոր Հայաստանի մասին: Այսօր' սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում մասնավորապես ասված էր.
«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:
Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:
Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»: