«Ռուսկաչեստվա»-ի փորձագետները թարմացրել են լավագույն սմարթֆոնների ցուցակը՝ հավելելով 2019-ին թողարկվածները, հայտնում է Lenta-ն։
Մասնագետները թեսթավորել են նոր OnePlus 7-ը եւ 7 Pro-ն, Sony Xperia 1-ը, Google Pixel 3a-ն եւ 3a XL-ը, Xiaomi Mi 9T-ը եւ այլ նորույթներ։ Միակ նոր սարքերը, որոնք հայտնվել են լավագույն սմարթֆոնների թոփ տասնյակում, Galaxy Note 10+-ն ու Note 10-ն են, որոնք զբաղեցրել են, համապատասխանաբար, 2-րդ եւ 5-րդ տեղերը։ Չնայած նրան, որ Samsung-ի նոր սմարթֆոնների նկարահանող հիմնական խցիկը մնացել է նույնը, փորձագետները հայտարարել են տեսնյութերի եւ լուսանկարների որակի բարձրացման մասին։
Առաջին տեղը նախկինի պես զբաղեցնում է Galaxy S10+-ը, iPhone Xs Max-ը 10-րդ հորիզոնականում է։ Կազմակերպության կողմից թեսթավորված մնացած սարքերը չեն ներառվել թոփ-12-ում։
Օգոստոսին եվրոպական Expert Imaging and Sound Association (EISA)-ի փորձագետները անվանել են 2019թ․ գլխավոր սարքերը։ Ըստ նրանց, տարվա լավագույն սմարթֆոնը Huawei P30 Pro-ն է։ OnePlus 7 Pro-ն ճանաչվել է տարվա ամենաառաջադեմ սմարթֆոն, իսկ Honor 20 Pro-ն մրցանակ է ստացել «Լայֆսթայլ-սմարթֆոն» անվանակարգում՝ 4000 միլիամպեր/ժամ հզորությամբ մարտկոցի եւ լավ տեսախցիկի համար։ Լավագույն հասանելի սմարթֆոն է համարվել Xiaomi Redmi Note 7-ը։