ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ կհայտարարի, որ ԱՄՆ-ը, Աֆղանստանում քսանամյա ռազմական գործողության ավարտի հետ մեկտեղ, անցնում է իր արտաքին քաղաքականության նոր փուլի, որը կբնութագրվի իմտենսիվ դիվանագիտությամբ, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է USA Today-ը։
«Ելույթի կենտրոնական թեման կլինի այն միտքը, որ մենք փակում ենք Աֆղանստանում քսանամյա պատերազմի գլուխը եւ բացում ինտենսիվ դիվանագիտության գլուխը»,- ասել է նա:
Ըստ ճեպազրույցը վարողի՝ Բայդենը մտադիր է հայտարարել, որ այս նոր փուլը բնութագրվելու է «մեծ տերությունների հետ վճռական մրցակցությամբ, բայց ոչ նոր սառը պատերազմով»: «Նախագահ Բայդենը վաղը կհայտարարի, որ չի հավատում նոր սառը պատերազմի գաղափարին, որի դեպքում աշխարհը կբաժանվեր բլոկների»,- հավելել է վարչակազմի ներկայացուցիչը: