Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին ԼՈՒՐԵՐ․сom-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:
Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:
Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանում աշխատել է 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական: