ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպում է առավոտից կառավարության շենքի բակում ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ: Նա զրուցում է «Զինվորի մայր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ տիկին Մարգարիտա Խաչատրյանի հետ:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իր կյանքն իր համար արժեք չունի, և որ մինչև վերջ նստելու է ասֆալտին: