Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017 թվականին Թալիշում հակառակորդի կրակոցից զոհված Կարենի մայրը հունվարի 17-ին զույգ տղա է լույս աշխարհ բերել։ Տղաներին անվանակոչել են Կարեն և Նարեկ։ Երեխաները լույս աշխարհ են եկել Արթիկի ծննդատանը, իսկ այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից։ 

ArmDaily.am-ին երեխաների մայր Թինա Թորոսյանը պատմել է, որ իրենց անակնկալ է մատուցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նվիրելով երկտեղանոց մանկասայլակ։