Նիկոլ Փաշինյանը հարկատուների հաշվին 117 միլիոն դրամ է նվիրել իր երեխաների քավոր Աշոտ Բլեյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Արման Աբրահամյանը:

 

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան երեկվա խնջույքին մասնակցում էր նաև Բլեյան դպրոցի հիմնադիր Աշոտ Բլեյանը: Խոսքը նույն Բլեյանի մասին է, որի մասնավոր, վճարովի դպրոցին Նիկոլի կառավարությունը վերջերս 117 միլիոն դրամ հատկացրեց:

Էսօր իմացա, որ Բլեյանը նաև Նիկոլի երեխաների քավորն է:

Փաստացի, Նիկոլը մեր՝ հարկատուներիս, հաշվին 117 միլիոն դրամ է նվիրել իր երեխաների քավոր Բլեյանին, որի հետ երեկ քեֆ էր անում: Ու քիչ չի Բլեյանը աշակերտների ծնողների վճարած վարձավճարներից է եկամուտ էստանում, մի բան էլ կառավարությունն է միլիոններ շռայլում:
Ու փոխանական Հայաստանի բյուջեի միջոցներն ուղղվեին պետական դպրոցների բարեկարգմանն ու բարելավմանը, Նիկոլի քավորին են հարստացնում:

 

Հիմա հասկանում եմ, թե Նուբարյանի անվան թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողները ինչու էին վախենում, որ Բլեյանը կկարողանա զավթել իրենց դպրոցի տարրական դասարանների մասնաշենքն ու աշակերտներին և ինչու էին դուրս եկել ցույցի: Մի օր հենց էդպես էլ կլինի՝ հաշվի առնելով, որ Բլեյան-Նիկոլ մտերմությունը:

Եվ եթե առաջ Հանրապետականներ էին իրենց քավոր-սանիկներին առաջ մղում, հիմա էլ նիկոլականներն են նույնը անում: Գոնե էս առումով իրավիճակ չի փոխվել»: