«Նախորդ տարի ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձն այս տարվա մայիսի մեկից կհաշվարկվի հետևյալ կերպ՝ նրանց ենթադրենք 50 տոկոս հավելավճարը կհաշվարկվի ոչ թե նախկին դրույքից, այլ կավելանա 200 հազար դրամ։ Ենթադրենք 50 տոկոս է կամավոր ատեստավորման արդյունքում ստանում ուսուցիչը, կդառնա 200 հազար դրամ, գումարած դրա 50 տոկոսը, այսինքն՝ 300 հազար դրամ»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրան գումարած համապատասխան ընթացակարգերով ավելանում է նաև տարակարգերով գումարվող գումարը։ Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, ովքեր նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի 1-ից կարող են ստանալ արդեն 400 հազար դրամ աշխատավարձ»,-ընդգծեց Փաշինյանը։