Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։Այս մասին գրում է hraparak.am-ը: 

Ըստ կայքի տեղեկությունների՝ Աշոտը դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Սա վրդովվեցրել է ծառայակիցներին, և նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։ Կայքին տեղեկացրել են, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում։

Կայքը կապ է հաստատել Զորի Բալայանի հետ, ով հաստատել է, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․

«Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասել է նա։ Հարցին, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․

 

«Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»։  Երբ լրագրողը պնդել է, որ իրենց աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չի հերքել․

«Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում